Լրահոս

15.01.2010 17:21


Տիգրան Կարապետյան. «Մենք չունենք այդքան կուսակցություն, դա ֆիկտիվ է»

Արձանագրությունների վավերացման դեմ պայքարի հետագա քայլերի մասին խոսելիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Կարապետյանն ասել է, որ իրենք հանրահավաք կանցկացնեն, սակայն ինքնուրույն, առանց որևէ ուժի հետ միավորվելու.

-Ընդհանրապես մենք համարում ենք, որ քաղաքական դաշտը շատ է խաղում։ Այն պետք է ավելի լուրջ լինի։

Նա նշել է, որ միավորվելու գաղափարը ծնվել է «դրսի» համար, երբ միջազգային ուժերն ասում էին, որ ընդդիմությունը պետք է միավորվի, միասնական լինի. «Միավորվեցին՝ մեկը 27 կուսակցություն, մյուսը՝ 14։ Մենք չունենք այդքան կուսակցություն, դա ֆիկտիվ է, իսկ եթե ֆիկտիվ է, ուրեմն ճշմարիտ չէ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը