Աշխարհ

24.04.2017 16:00


Շառլ Ազնավուրի որդին ողջ ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Շառլ Ազնավուրի որդին ողջ ընտանիքի անունից Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Նիկոլան հայտնեց նաև, որ մեծանուն շանսոնյեն չի կարողացել գալ ու մասնակցել հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքերով հայ ժողովրդի հետ են:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը