Աշխարհ

24.04.2017 18:29


Էրդողանին սպանելու կոչ արած ֆրանսիացի պրոֆեսորի դեմ հետաքննություն է սկսվել

Էրդողանին սպանելու կոչ արած ֆրանսիացի պրոֆեսորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիլիպ Մոռո Դեֆարժի դեմ: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նա Թուրքիայի նախագահի հասցեին հնչեցրել էր սկանդալային խոսքեր: Հետաքննությունը սկսվել է Էրդողանի իրավաբանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Նրան առաջադրվել է «Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ ի դրդելու» մեղադրանք:

Աղբյուրը նշում է, որ Դեֆարժեն ֆրանսիական «Business» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «7 օրը աշխարհում» հաղորդման ժամանակ ասել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու համար բոլոր օրինական ճանապարհները փակվել են, և ցանկացած բողոքարկման փորձ այժմ պսակվելու է անհաջողությամբ:

«Նման իրավիճակում մնում է կա՛մ քաղաքացիական պատերազմ վարել, կա՛մ, դժվարանում եմ ասել, բայց Էրդողանին սպանել»,-ասել է Դեֆարժեն։

Թուրքիայի նախագահի իրավաբան Հուսեյն Այդինի կողմից պատրաստված բողոքի մեջ նշված է եղել, որ Դեֆարժեն սրանով կոչ էր արել Էրդողանի դեմ մահափորձ կատարել:

Աղբյուրը նշում է, որ քաղաքագետն արդեն ներողություն է խնդրել Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը