Աշխարհ

24.04.2017 16:34


Լե Պենը «թուլամորթ» է համարում Մակրոնին

Լե Պենը «թուլամորթ» է համարում Մակրոնին

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը իր հիմնական մրցակից, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, մեղմ ասած, թուլամորթ է համարում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Լե Պենը հայտարարել է, որ Մակրոնը չգիտի, թե ինչպես լուծել ահաբեկչության խնդիրը, և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ինքը պատրաստվում է հանրության ուշադրությունը գրավել այս և մի շարք այլ կարևոր թեմաների վրա:

«Պարոն Մակրոնը չի կարող պաշտպանել ֆրանսիացի ժողովրդին իսլամիստների ներկայացրած վտանգներից: Այդ հարցում նա թույլ է»,-նշել է Լը Պենը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը