Աշխարհ

24.04.2017 16:52


Վրաստանը կգնի ամերիկյան արտադրության M-4 ինքնաձիգներ

Վրաստանը կգնի ամերիկյան արտադրության M-4 ինքնաձիգներ

Ամերիկյան Colt Defense ընկերությունը շահել է Վրաստանին, Իրաքին, Լիբանանին, Պակիստանին և Բահրեյնին М4 և М4А1 ինքնաձիգներ մատակարարելու պայմանագիր: razm.info-ն գրում է, որ ԱՄՆ ՊՆ փոխացմամբ՝ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7,5 մլն ԱՄՆ դոլար:

Պայմանագիրը պետք է իրականացվի մինչ 2018-ի վերջը: Խոսքը 8730 միավոր ինքնաձիգների մատակարարման մասին է: ԱՄն-ի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշված չէ, թե հստակ քանի միավոր կմատակարարվի հենց Վրաստանի զինված ուժերին:

M4 Colt ինքնաձիգները Վրաստանի զինված ուժերում կիրառվում են 2007 թվականից, սակայն 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ վրացական հետևակի հիմնական ինքնաձիգը դեռևս АК-74/ АКМ էր:

Բացի այդ, նույն 2008 թվականին Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները որպես ռազմավար հափշտակվել էին մի քանի հարյուր միավոր M4 ինքնաձիգ:

Այս խորագրի վերջին նյութերը