Աշխարհ

24.04.2017 17:30


Մոգերինի. «Եվրամիությունը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը»

Մոգերինի. «Եվրամիությունը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը»

«Ռուսաստանը և Եվրամիությունը երկար տարիներ ռազմավարական գործընկերներ են եղել, և մենք կցանկանայինք այդ վիճակին վերադառնալ»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք է հայտնել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը և քննարկել հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք մեր ընդհանուր շահերի տեսանկյունից քննարկել հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները: Շատ հացերում դրանք համընկնում են՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ գլոբալ հիմքով»,–նշել է Մոգերինին։

Մոգերինին նկատել է՝ հակառուսական պատժամիջոցները Եվրամիության համար ինքնանպատակ չեն. եվրոպական բոլոր 28 երկրները, որպես միասնական Եվրոպական միություն, կարծում են, որ դա Ուկրաինայի արեւելքում հակամարտության դադարեցմանն ուղղված քաղաքականություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը