Աշխարհ

24.04.2017 17:40


«Ֆեդերիկան այսօր շատ հետաքրքիր նրբություն ցուցաբերեց». Լավրով

«Ֆեդերիկան այսօր շատ հետաքրքիր նրբություն ցուցաբերեց». Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցներն այն արհեստական խնդիրների մասն են, որոնք լարում են Եվրամիության հետ մեր հարաբերությունները»,-ասել է Լավրովը։

«Ֆեդերիկան այսօր շատ հետաքրքիր նրբություն ցուցաբերեց՝ ասելով, որ Եվրամիությունը կողմ է, որ Մինսկի համաձայնագրերը բոլորը կատարեն։ Ինչպես հասկանում եք, դա ներառում է և՛ Կիևի կառավարությանը, և՛ Դոնբասի աշխարհազորայիններին, և՛ Եվրամիությանը. Գերմանիան ու Ֆրանսիան, մեծ հաշվով, գործել են Եվրամիության անունից, առավել ևս, որ այդ պայմանավորվածությունները հավանության են արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանի պարտականությունն է այնպես անել, որ Լուգանսկն ու Դոնեցկը կառուցողական ու ամբողջությամբ կատարեն պարտականությունների իրենց մասը, իսկ Գերմանիան ու Ֆրանսիան էլ ապահովեն, որ նույն բանն անի Ուկրաինայի կառավարությունը։

«Մենք ձգտում ենք աշխատանքի մեր մասը կատարել բարեխճորեն, սակայն, դժբախտաբար, Կիևը խուսափում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ անմիջական բանակցություններից»,–նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը