Մակրոնը խոստացել է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար
Ֆրանսիայի նախագահ կենտրոնամետ թեկնածու Էմանյուել Մակրոնը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Մակրոնը ծաղկեպսակ է դրել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Euronews-ի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելու դեպքում Մակրոնը խոստացել է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության լիակատար միջազգային ճանաչման համար:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես մասնակցել է միջոցառմանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: