Աշխարհ

24.04.2017 22:26


Քիմ և Քլոե Քարդաշյանները՝ Հայոց Ցեղասպանության մասին

Քիմ և Քլոե Քարդաշյանները՝ Հայոց Ցեղասպանության մասին

Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը՝ գրելով․

«Այսօր լրանում է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան կես միլիոն հայ է սպանվել»:

Այնուհետև, նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանն է հայտարարել․

«Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ, որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատևել է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը