Աշխարհ

25.04.2017 08:57


Սպիտակ տան մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

Սպիտակ տան մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերն ասել է, որ այն համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։

«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձևակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նաև նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետևողական է եղել»,-ասել է Սփայսերը՝ պարզաբանելով, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը