Աշխարհ

25.04.2017 09:55


Բունդեսթագի փոխնախագահը Թուրքիային կոչ է արել առերեսվել սեփական պատմությանը

Բունդեսթագի փոխնախագահը Թուրքիային կոչ է արել առերեսվել սեփական պատմությանը

Ապրիլի 24-ին Գերմանիայի պատմության թանգարանում ՀՀ դեսպանատան ու Հայ առաքելական եկեղեցու թեմի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը Թուրքիային կոչ է արել առերեսվել սեփական պատմությանը։ Այս մասին հայտնում է «NEWS.am»-ի թղթակիցը Բեռլինից:

«Ուղիղ 102 տարի առաջ այս օրը Ստամբուլում մի գիշերում կալանավորվեց ավելի քան 200 մտավորական` լրագրողներ, պատգամավորներ, բժիշկներ, ուսուցիչներ: Նրանց բոլորին միավորում էր մեկ բան՝ հայ լինելը: Դա հայ ժողովրդի կազմակերպված ոչնչացում էր, որին զոհ գնաց 1.5 մլն հայ: Ես երբեք չեմ մոռանա այն ապրումներն ու տպավորությունները, որոնք ունեցա Երեւանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելիս»,- պատմել է Բուլմահնը:

Բունդեսթագի փոխնախագահն ընդգծել է՝ գերմանացիները գիտակցում են իրենց մեղքը կատարվածում։

«Մեր դիվանագետները տեղյակ էին ջարդերի մասին, սակայն չմիջամտեցին: Այդ պատճառով գերմանացիների վրա հատուկ պատասխանատվություն է ընկնում: Եվ հենց այդ պատճառով Բունդեսթագն ընդունեց այդ բանաձեւը: Ճշմարտության ճանաչումն օգնում է սթափ մնալ եւ խուսափել ատելությունից: Միայն ճշմարտությունն ընդունողը կարող է առերեսվել դրա հետեւանքներին եւ դասեր քաղել: Ռասիզմն ու ագրեսիվ ազգայնականությունը միշտ սպառնալիք են մարդկային քաղաքակրթությանը»,–ասել է փոխնախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը