Աշխարհ

25.04.2017 10:10


Թրամփը հետաձգում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը

Թրամփը հետաձգում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ պահպանողական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թրամփն ասել է, որ պատրաստ է պատի կառուցման հարցին վերադառնալ սեպտեմբերին:

Թրամփը հրաժարվել է պատի կառուցման համար անհապաղ միջոցներ հատկացնելու մասին պահանջներից, որի համար ծախսերի մասին օրինագծում փոփոխություններ էին անհրաժեշտ: Պատի կառուցման համար միջոցների հատկացման դեմ են հանդես գալիս դեմոկրատները, որոնց ձայներն անհրաժեշտ են կառավարության ծախսերի մասին օրինագիծն ընդունելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը