Աշխարհ

25.04.2017 12:22


Ադրբեջանը գնել է նորվեգանական ուսումնական թիրախներ՝ թուրքական միջնորդի միջոցով

Ադրբեջանը գնել է նորվեգանական ուսումնական թիրախներ՝ թուրքական միջնորդի միջոցով

Թուրքական Target ընկերությունը 2016թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը միջնորդավորված ձևով վաճառել է նոր նորվեգական KONGSBERG Target Systems ընկերության արտադրության ուսումնական թիրախներ: razm.info–ն գրում է, որ թուրքական ընկերությունը համապատասխան հաղորդագրություն է տարածել իր կայքում:

Նշված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նույն ընկերությունը 2012-16թթ. ընթացքում Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի նախարարություններին, պետական սահմանապահ, ազգային անվտանգության ծառայություններին մատակարարել է հրաձգարանների համար նախատեսված ուսումնական թիրախներ, հավաքել է տարբեր տեսակի հրաձգարաններ:

Մասնավորապես Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերին մատակարարվել են շարժական «իջնող-բարձրացող» թիրախներ: Իսկ 2015 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը թուրքական ընկերությունից, կամ ընկերության միջնորդությամբ, գնել է 2000, 1000, 500, 300, 100, 25 մետրանոց հրաձգարաններ:

Թուրքական ընկերությունը 2012թ. այն ժամանակ դեռևս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության համար հավաքել էր 25 մետրանոց ատրճանակային փակ հրաձգարան:

Այս խորագրի վերջին նյութերը