Աշխարհ

25.04.2017 13:02


Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայերին Հայոց ցեղասպանության համար

Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայերին Հայոց ցեղասպանության համար

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք լրագրող Հասան Ջեմալը, «Twitter»–ի իր էջում գրել է. «Ապրիլի 24–ի հետ կապված՝ կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը»։

Հասան Ջեմալը ընդունել է Հայոց ցեղասպանությունը, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դրել անմար կրակի մոտ։

Նա «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է նաև հայերեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը