Աշխարհ

25.04.2017 14:01


Մարին Լե Պենը թողել է «Ազգային ճակատ» շարժման առաջնորդի պաշտոնը

Մարին Լե Պենը թողել է «Ազգային ճակատ» շարժման առաջնորդի պաշտոնը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը թողել է «Ազգային ճակատ» շարժման առաջնորդի պաշտոնը։ Այս մասին հայտնում է BBC News–ը։

Քաղաքական գործիչը հստակեցրել է՝ նախագահը պետք է միավորի բոլոր մարդկանց, հետևաբար ինքը պետք է վեր լինի կուսակցական վեճերից։

«Այս պահից սկսած՝ ես «Ազգային ճակատի» ղեկավարը չեմ։ Ես հավակնում եմ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին։ Մենք կարո՛ղ ենք հաղթել։ Մենք կհաղթե՛նք»,–հայտարարել է Լե Պենը։

Հիշեցնենք՝ Լե Պենը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կմրցի «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը