Աշխարհ

25.04.2017 19:39


9 սննդամթերք, որ միայն թվում է առողջ (ֆոտոշարք)

9 սննդամթերք, որ միայն թվում է առողջ (ֆոտոշարք)

21-րդ դարում դժվար թե հնարավոր է 100%-ով առողջ սնունդ օգտագործել, սակայն մեզանից շատերը հույս ունեն, որ գնված որոշ մթերքներ միայն դրական ազդեցություն կթողնեն մեր օրգանիզմի վրա։

«AdMe.ru»–ն, սակայն, պնդում է, որ մեր կողմից գնված մթերքները ոչ միշտ են առողջ սննդի դասին պատկանում։

1Բանանից չիփսեր

Բանն այն է, որ արտադրողները հաճախ տարատեսակ արհեստական հավելումներ են ավելացնում՝ մթերքի համն է՛լ ավելի արտահայտիչ դարձնելու համար։

2Խրթխրթան հացիկներ

Բնական հացիկների փոխարեն հաճախ վաճառում են վնասակար յուղեր պարունակող սնեքներ։

3Գլուտեն չպարունակող սննդամթերքներ

Գլուտենը ձավարեղենում պարունակվող սպիտակուց է, որը վտանգավոր է մարդկանց ընդամենը 1%-ի համար։ Մնացածի համար այն ոչ միայն անվտանգ է, այլ նաև օգտակար։ Իսկ առանց գլուտենի սննդամթերքները հաճախ պարունակում են տարատեսակ՝ օրգանիզմի համար վտանգավոր ռաֆինացված հավելումներ։

4․ Չրեղեն

Բնական ճանապարհով պատրաստված չրեղենը, իհարկե, օգտակար է օրգանիզմի համար։ Սակայն արտադրողները հաճախ ծծմբի երկօքսիդով ու ֆունգիցիդներով են մշակում չրեղենը, որպեսզի այն չբորբոսնի և պահպանի փայլն ու գույնը։

5․ Հալած պանիր

Բացի այն, որ հալած պանիրը պատրաստելիս տարատեսակ արհեստական հավելումներ են օգտագործում, այն հսկայական քանակությամբ նատրիում է պարունակում։

6․ Պահածոյացված բանջարեղեն ու մրգեր

Արտադրողները մեծ քանակությամբ արհեստական հավելումներ, շաքար, քացախ են ավելացնում։ Այնպես որ, ընտրելով պահածոն, ուշադիր կարդացեք բաղադրությունը։

7Օսլայաշատ բանջարեղեն

Կարտոֆիլը, եգիպտացորենը, դդումը և նման այլ բանջերեղեններ մեծ քանակի կալորիաներ և փոքր քանակի մանրաթելեր են պարունակում։

8․ Յոգուրտներ

Արտադրողները հաճախ մեծ քանակի շաքար են ավելացնում այս սննդատեսակի մեջ, այդ իսկ պատճառով յոգուրտ գնելիս ընտրեք այն տեսակը, որն իր մեջ 10 գրամից քիչ շաքար և 6 գրամից ավելի պրոտեին է պարունակում։

9․ Արագ պատրաստվող շիլաներ

Որքան արագ է եփվում ձավարեղենը, այնքան ավելի բարձր է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Այսինքն՝ ձեր օրգանիզմը կստանա ավելի շատ կալորիաներ և ավելի քիչ օգուտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը