ԵԽԽՎ-ն հավանություն է տվել Թուրքիայում մոնիթորինգի վերսկսման բանաձևին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից այսօր հավանության է արժանացել «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեության» վերաբերյալ օրինագիծը:
«Էվրենսել»–ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ օրինագծի հաստատումից հետո առաջ կբերվի Թուրքիայի՝ ԵՄ–ին ինտեգրվելու նպատակով տարվող բանակցությունների ամբողջական դադարեցման հարցը: Եվրոպական խորհուրդը կարող է հայտարարել, որ Թուրքիան չի համապատասխանում կոպենհագենյան չափանիշներին:
Բանաձևում նշվում է, որ Թուրքիան արդեն չի կատարում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից բխող իր այնպիսի պարտավորությունները,ինչպիսիք են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովումը: Օրինագծով քննադատվել են նաև այս երկրում մամուլի ազատության սահմանափակումները, դատական համակարգի վրա գործադրվող ճնշումները, հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում գործի դրված անհամաչափ մեթոդները:

7or.am