Նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Սամադ Ս.-ն և հայտնել, որ ազգականը' 1960 թ. ծնված Յագուբ Թոհիդիբոստանաբադը, նոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իրեն ամրակցված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձորից ճանապարհվել է ԻԻՀ, սակայն հաջորդ օրը' նոյեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ավտոմեքենան հայտնաբերվել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գործող ավտոկայանատեղում, իսկ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք տեղեկություն չունի:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ 1985 թ. ծնված Գրիգոր Մ.-ն նոյեմբերի 12-ի գիշերը Գորիսի Երևանյան խճուղուն հարակից տարածքում գործող ավտոկայանատեղի պահակի տնակում մուրճով հարվածներ հասցնելով Յա. Թոհիդիբոստանաբադի գլխին՝ սպանել է նրան, ապա ավտոկայանատեղի աշխատակից, 1989 թ. ծնված Արա Մ.-ի հետ դին սայլակով տեղափոխել և նետել են Վարարական գետը, որտեղ էլ նոյեմբերի 14-ին, ժամը 04.00-ի սահմաններում, հատնաբերվել է դիակը:
Գրիգոր Մ.-ն և Արա Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք մուրճը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Սպանել են, ապա դիակը նետել գետը