ԱՄՆ-ում կինը 35 հազ դոլար է ծախսել Բարբի տիկնիկին նմանվելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի 30-ամյա բնակչուհի Օֆելյա Վանիթին խոստովանել է, որ արդեն իսկ 35 հազ դոլար է ծախսել Բարբի տիկնիկին նմանվելու համար, և դա դեռ սկիզբն է։
Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, կինը, ով դեռահաս տարիքում գոթական ոճն էր նախընտրում, պատմել է, որ մանկուց շրջապատված է եղել Բարբի տիկնիկներով։
«Ես միշտ Բարբիներով էի շրջապատված։ Մանուկ հասակում ես միշտ նվեր էի ստանում Բարբի տիկնիկ Ամանորին կամ իմ տարեդարձին։ Տասից ավելի տիկնիկ ունեի և անընդհատ խաղում էի դրանցով», - պատմել է Օֆելյան՝ նշելով, որ իր համար Բարբին խորհրդանշական կերպար է։
«Ես սիրում էի նրա գեղագիտական տեսքը, և երբ դարձա տարիքով ավելի մեծ, հասկացա, որ ուզում եմ նմանվել նրան», - ասում է Օֆելիան։
Նպատակին հասնելու համար մոտ 4 տարի առաջ կինը սկսել է օգտվել տարատեսակ պլաստիկ պրոցեդուրաներից՝ շուրթերի լցանյութերից, ոչ վիրաբուժական ռինոպլաստիկայից, բոտոքսից։ Բացի այդ, երկու ամիսը մեկ Բարբիի նմանակը գունաթափում է մազերը, ինչպես նաև նախատեսում է հեռացնել մի քանի կող, որպեսզի կազմվածքով ավելի նմանվի Բարբիին, ինչպես նաև մեծացնել կուրծքը։
Օֆելյան պատմում է, որ իրեն միշտ տիկնիկի են նմանացրել, քանի որ նա բնությունից մեծ աչքեր ունի, և նա որոշել է է՛լ ավելի ընդգծել դա։
Կինը խոստովանել է, որ չի պատրաստվում դադարեցնել պլաստիկ միջամտությունները, քանի որ վստահ է, որ միշտ ինչ-որ մի հատված ընդգծելու կարիք կունենա։

7or.am
Դեռահաս տարիքում
Այժմ