Աշխարհ

26.04.2017 07:20


Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Այսօր Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

Ապրիլի 26–ին նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը։ Այս օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարության, ստեղծագործ աշխատանքի դերը մարդու ամենօրյա կյանքում և հասարակության զարգացման մեջ։

Մտավոր սեփականության համաշխարհային օրը 2000թ. սեպտեմբերին հիմնել է Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովը և նշվում է 2001թ.–ից։

Ամեն տարի «Մտավոր սեփականության օրը» նվիրվում է որևէ թեմայի։ Անց են կացվում մի շարք միջոցառումներ, հանդիպումներ, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց հետ առերեսվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ հասարակության լայն զանգվածներին հասցնել մտավոր սեփականության բնույթը, մտավոր սեփականության պաշտպանության ձևերն ու դրա կարևորությունը մարդկության զարգացման գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը