Աշխարհ

25.04.2017 17:41


2016 թվականին ահաբեկչական հանցագործությունները Ռուսաստանում աճել են 45 տոկոսով

2016 թվականին ահաբեկչական հանցագործությունները Ռուսաստանում աճել են 45 տոկոսով

Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեցտարի Ռուսաստանում աճում է ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցագործությունների թիվը։ 2016 թվականին Ռուսաստանում հաշվվել է ահաբեկչական բնույթի 2227 (+44.8%) և ծայրահեղական բնույթի 1450 (+9.1%) հանցագործություն։ razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնի է դառնում Ռուսաստանի Գլխավոր դատախազ Յուրի Չայկիի զեկույցից։ Փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վերջին 5 տարում նման հանցագործությունների աճը պայմանավորված է Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններով՝ մասնավորապես Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին անդամակցած ռուսաստանցիներին հայտանբերելու ուղղությամբ տարվող աշխատանքներով։

2016 թվականին ՌԴ քրեական օրեսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն) գրանցված հանցագործությունների թիվը հասել է 25-ի (8-ից)։ Հանցագործությունների 72 տոկոսը կանխվել է սպառնալիքների, նախապատրաստական աշխատանքների փուլում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի:

Բացի այդ, ICCT կենտրոնի զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների մեջ ամենամեծ թիվը կազմում են Տաջիկստանի քաղաքացիները: Ռուսաստանից մահապարտ-ահաբեկիչները թվաքանակը 2015-2016թթ ընթացքում կազմել է 13 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը