Զեկույց. Հայաստանում մամուլի ազատությունը «նկատելիորեն խնդրահարույց» է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Հայաստանը և Վրաստանը տեղ են գտել «նարնջագույն» երկրների շարքում, որտեղ մամուլի ազատությունը բնութագրվում է որպես «նկատելիորեն խնդրահարույց»: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Ռուսաստանում և Բելառուսում կազմակերպությունը մամուլի ազատության վիճակը գնահատել է որպես վատ:
Այս տարվա զեկույցում նշվում է, որ մամուլի ազատությունը խոչընդոտելն այլևս միայն ավտորիտար կամ դիկտատորական ռեժիմներին չէ հատուկ: Մամուլի ազատության ցուցիչով հետընթաց են ապրել անգամ սկանդինավյան երկրները: