«Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները մեկնաբանելը լուրջ չէ. շատ ավելի լուրջ խնդիրներ կան»
Հայ-թուրքական արձանագրություների մասով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առումով Գյումրիում բավական տարբեր և բազմաբովանդակ կարծիքներ գոյություն ունեն:
Այստեղ գործող կուսակցության ներկայացուցիչները, առանց որևէ էական փոփոխության, արտահայտում են իրենց կենտրոնական կառույցի դիրքորոշումը, իսկ մյուս ոլորտներում գոյություն ունի տեսակետների բազմազանություն:
Շիրակի հայագիտական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանն ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություների հետ կապված վերջին զարգացումներին խիստ անհանգստությամբ է հետևում՝ հատկապես հաշվի առնելով Շիրակի մարզի անմիջական հարևանությունը Թուրքիայի հետ:
«Ես Սահմանադրական դատարանի նմանատիպ որոշման սպասում էի. որևէ արտառոց բան տեղի չէ ունեցել: Արդեն նախօրոք որոշված է եղել:
Սահմանի բացմանը ես սկզբունքորեն դեմ եմ։ 1918-20թթ. մենք տեսել ենք, թե Ալեքսանդրապոլն ինչ վիճակում հայտնվեց: Այսօր սահմանի բացումը նույն վտանգներն է պարունակում և հղի է Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի և ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխման վտանգով հատկապես Շիրակի մարզում: Սա պանթուրքիստական ծրագրերից մեկն է և ծրագրավորված քայլ է, որը, ի վերջո, հանգեցնելու է մեր պետականության կորստին: Այս ամենից ելնելով՝ արդեն իսկ պարզ է, թե ես ինչպես եմ վերաբերվում Սահմանադրական դատարանի որոշմանը»,-ասում է Արտաշես Բոյաջյանը:
Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը խորհուրդ է տալիս ժամանակ չվատնել Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը մեկնաբանելու համար:
«Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները մեկնաբանելը լուրջ չէ. շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Այդ դատարանի կայացրած որոշումները կարդալը և մեկնաբանելն անիմաստ ժամանակի վատնում է»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի