Աշխարհ

26.04.2017 22:25


Նիկոլաս Քեյջը ոտքի լուրջ կոտրվածք է ստացել՝ ինքնուրույն կատարելով բարդ հնարքը

Նիկոլաս Քեյջը ոտքի լուրջ կոտրվածք է ստացել՝ ինքնուրույն կատարելով բարդ հնարքը

Հոլիվուդյան հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը ոտքի լուրջ կոտրվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն՝ «Maritsa» պարբերականին հղումով, դեպքը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «211» կինոյի նկարահանման ժամանակ, երբ Քեյջը, հրաժարվելով պրոֆեսիոնալ կասկադյորի ծառայություններից, որոշել է ինքնուրույն կատարել բարդ հնարքը։

Դեպքի վայր ժամանած բժիշկները նշել են, որ կոտրվածքը բավականին լուրջ է, և կարող է մի շարք բարդությունների պատճառ դառնալ։ Դերասանին խորհուրդ են տվել մեկնել ԱՄՆ և բուժումը շարունակել այնտեղ։ Քեյջը համաձայնել է և թողել նկարահանումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը