18-ամյա աղջկա բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժշկի գործը դատարանում է
Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող Կապանի բժշկական կենտրոնի բժիշկի գործով նախաքննությունն ավարտվել է:
Ավելի վաղ Փաստինֆո–ն տեղեկացրել էր, որ Կապանի բժշկական կենտրոնի բժիշկ Անուշավան Կարապետյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ փորձել է ԲԿ-ում բուժվող 18-ամյա աղջկան բռնաբարել:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կարապետյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի ԲԿ ՓԲԸ ընկերության վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետևանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:
Անուշավան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Բռնաբարության փորձի մեջ մեղադրող բժիշկը կալանքի տակ է:

Մանրամասները` Փաստինֆո