Աշխարհ

26.04.2017 17:30


Ֆրանսիացի քաղաքապետին տուգանել են մահմեդական երեխաների «ավելցուկի» մասին հայտարարության համար

Ֆրանսիացի քաղաքապետին տուգանել են մահմեդական երեխաների «ավելցուկի» մասին հայտարարության համար

Ֆրանսիական Բեզիեի քաղաքապետ Ռոբեր Մենարը ներողություն է խնդրել իր խոսքերի համար. քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքում մահմեդական երեխաները բավական շատացել են։ Այս մասին հայտնում է «SudRadio»–ն։

«Ազգային ճակատի» կողմնակիցները նրան մեղադրել են ատելություն և խտրականություն հրահրելու մեջ այն բանից հետո, երբ Մենարը թվիթթերյան իր էջում գրել է, որ Բեզիեի դպրոցներում չափազանց մեծացել է մահմեդական երեխաների թիվը։

Քաղաքապետին դատարանը տուգանել է 2 հազ եվրոյով, բացի այդ, նա ստիպված կլինի հազար եվրո վճարել դատական ծախսերի համար, ևս հազարական եվրո, որպես բարոյական փոխհատուցում, 7 իրավապաշտպան կազմակերպության։

Մենարի փաստաբանը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։ Ինքը քաղաքապետը դատարանին կոչ է արել «մահապատժի չենթարկել խոսքի ազատությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը