Աշխարհ

26.04.2017 17:45


Թուրք պատգամավորը կոչ է արել ակտիվ պայքար մղել հայկական սփյուռքի գործողությունների դեմ

Թուրք պատգամավորը կոչ է արել ակտիվ պայքար մղել հայկական սփյուռքի գործողությունների դեմ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մանիսայի պատգամավոր Սելչուք Օզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ թշնամություն սերմանող հայկական և քրդական սփյուռքին այժմ ավելացել է գյուլենական համայնքը: Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի` նա պնդել է, որ հայկական և քրդական սփյուռքը տարիներ շարունակ «օգտագործվում է» համաշխարհային ուժերի կողմից, որոնք Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորշում ունեն. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

«Թուրքիան փլուզելու համար ամեն հնարավոր բան անում են»,-ասել է ԱԶԿ-ական պատգամավորը: Վերջինս նաև հանդիսանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովի փոխնախագահը:

Նա նաև հնչեցրել է մի շարք հակահայկական հայտարարություններ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Կրկնելով թուրքական ժխտողական պնդումները՝ ասել է, որ հայկական լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում շարունակում են հակաթուրքական գործունեություն ծավալել: Կոչ է արել ակտիվ պայքար մղել հայկական սփյուռքի գործողությունների դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը