Աշխարհ

27.04.2017 13:40


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ»

Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու նպատակով Մալթա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի մասին:

Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «Yeniakit»–ին հղումով, Սթոլթենբերգը, անդրադառնալով Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած ձերբակալություններին, ասել է. «Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել և ձախողված հեղաշրջման փորձի ետևում կանգնածներին պատասխանատվության ենթարկել: Սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում և օրենքի գերակայության պայմաններում: Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքի նկատմամբ»:

Թուրքական աղբյուրը Սթոլթենբերգի այս հայտարարությունը բնութագրում է որպես «սկանդալային»:

Այս խորագրի վերջին նյութերը