Հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում վստահված անձանց և լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
Մասնավորապես՝ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ՝ ժամը 10:30-ի, ապա նաեւ 16:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության 71 հասցեում գտնվող Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում ծեծկռտուք հրահրելով եւ բռնություն գործադրելով վստահված անձանց, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքները, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն: Արդյունքների մասին կիրազեկենք լրացուցիչ:

ՀՀ դատախազություն