Հրազդանի գաղութում 42-ամյա կալանավորը հանկարծամահ է եղել. նրա 22-ամյա որդին փորձել է ինքնասպան լինել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։
Երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի սահմաններում, Ռ. Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։ Բարեբախտաբար, քաղաքացիները կարողանում են նրան օպերատիվորեն տեղափոխել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։
Ռ. Թադևոսյանը կալանավորվել էր 2016 թվականին Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող տարածքում հանցագործություն կատարելու համար։