Աշխարհ

27.04.2017 15:37


Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր ավիախմբի գրեթե կեսը. ՌԴ ԶՈւ ԳՇ

Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր ավիախմբի գրեթե կեսը. ՌԴ ԶՈւ ԳՇ

Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերել ՌԴ ԶՈւ ավիախմբի գրեթե կեսը: razm.info–ն գրում է, որ այս մասին ապրիլի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը:

Ըստ Ռոդկսոյի՝ Ռուսաստանը որոշել է կրճատել ավիաբազայում իր ինքնաթիռների քանակը, քանի որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների թվաքանակը նվազել է, և այդ ինքնաթիռներն այնտեղ պահելուի անհրաժեշտություն այլևս չկա:

Ռուդսկոյը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ ինքնաթիռները կատարել են շուրջ 23000 թռիչք և 77000 հարված են հասցրել ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի հիմնական մասը սկսել է դուրս բերվել Սիրիայի տարածքից:

Սակայն հրադադարի պահպանման վերահսկման համար Ռուսաստանը կշարունակի ապահովել սիրիական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև այդ երկրի տարածքում դեռևս խորհրդային ժամանակներից գործող «Տարտուսի» ռազմածովային և «Հմեյմիմ» ավիաբազաները շարունակելու են գործել նախկինի նման, պահպանվելու է նախկինում սահմանված զորաքանակը և տեխնիկան:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Այս խորագրի վերջին նյութերը