Լրահոս

15.01.2010 18:33


Պ. Մակեյանը Ա. Գեղամյանին անվանել է քաղաքական դիակ

Պ. Մակեյանը Ա. Գեղամյանին անվանել է քաղաքական դիակ

Խոսելով հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրություններում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և մի քանի հաղթանդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ասել էր, որ հենց Մակեյանն է հրահրողը եղել, և որ նրա կողմից երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հասցեին հնչեցրած  հայհոյանքները Ղարաբաղի ազատամարտի բովով անցած մարդիկ որպես անձնական վիրավորանք են ընդունել։ Այսօր անդրադառնալով Ա. Գեղամյանի այդ հայտարարությանը՝ Պ. Մակեյանը «7օր»-ին ասել է.

-Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի՝ մեռածների մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ գովում են։ Հիմա ես մեռածների, քաղաքական դիակների մասին որևէ խոսք չեմ ուզում ասել։ Մի բան հստակ է. ցավոք, այսօրվա վարչախումբը սափրագլուխներին դարձնում է պատերազմի մասնակից, իսկ պատերազմի մասնակիցներին՝ Սասունին, Մուշեղին և մնացածներին փակում է բերդերում։ Սա՛ է իրենց որակը։ Եվ հետո ես զարմանում եմ՝ այդ 18-20 տարեկան սափրագլուխները ե՞րբ են հասցրել Ղարաբաղի պատերազմին մասնակցել։ 10 տարեկան հասակում Ղարաբաղում պատերազմի՞ են մասնակցել, հա՞։ Ապշելու բան է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը