Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավորի այցը
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է գերմանացի պատգամավոր Բերնդ Ֆաբրիթիուսի՝ մայիսին կայանալիք այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Hürriyet»–ին հղումով։
Ֆաբրիթուսը տեղեկացրել է, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի կողմից պլանավորված այցը չեղարկվել է գրեթե վերջին պահին:
«Ես ցավով եմ ընդունում այդ քայլը և Թուրքիայի կառավարությանը կոչ եմ անում փոխել չեղարկման որոշումը»,- ասել է Ֆաբրիթիուսը Բեռլինում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:
Գերմանացի պատգամավորը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունն արգելել է առաջիկայում կայանալիք բոլոր պաշտոնական այցերը:
Բերնդ Ֆաբրիթիուսի այցը Թուրքիա նշանակվել էր դեռևս նոյեմբերին՝ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ Թուրքիայում օրենքի գերակայության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Հայտնի էին նաև այն պաշտոնյաների անունները, որոնց հետ պետք է հանդիպեր գերմանացի պատգամավորը այցի շրջանակներում: Այդ պաշտոնյաների թվում էին նաև Թուրքիայի արդարադատության նախարարն ու Սահմանադրական դատարանի նախագահը:
Թուրքիայի կառավարությունը պաշտոնական այցերի չեղարկման մասին իր վճիռը հրապարակել էր այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում որոշում ընդունվեց քաղաքական մոնիթորինգի վերականգնման մասին:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում