Աշխարհ

28.04.2017 09:40


Մարկ Թոներ. «Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել ամերիկացի զինծառայողներին»

Մարկ Թոներ. «Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել ամերիկացի զինծառայողներին»

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները քննադատել է թուրքական ԶՈւ-ի կողմից Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների վրա իրականացված ավիահարձակումները։ Նա նշել է, որ Թուրքիան իր քայլերով վտանգի է ենթարկել նաև ամերիկացի զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Բացի այն, որ նրանք չեն համաձայնեցրել իրենց գործողությունները տարածքում գտնվող կոալիցիոն ուժերի հետ, փաստացի նաև վտանգել են այնտեղ գտնվող ամերիկացի զինծառայողների կյանքը»,-ասել է Թոները:

Վերջինը նաև նշել է, որ իրենք ըմբռնումով են մոտենում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործունեության հետ կապված Թուրքիայի ունեցած մտահոգություններին ու դրա դեմ Թուրքիայի ծավալած պայքարին, բայց յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցված ու համակարգված լինի կոալիցիոն ուժերի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը