Գերմանիայում արգելվեց աշխատանքային ժամին նիկաբ կամ փարանջա հագնելը
Բունդեսթագն օրինագիծ է հավանության արժանացրել, որով պետական հիմնարկների աշխատակիցներին արգելում է աշխատանքային ժամին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ՝ նիկաբ կամ փարանջա հագնել: Այս մասին հայտնում է BBC-ին։
Արգելքը վերաբերում է պետական ծառայողներին, դատավորներին և զինվորականներին:
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է. «Ինտեգրումը նաև նշանակում է, որ մենք պետք է բացահայտ ցուցադրենք և գերադասենք մեր արժեքները, ցույց տանք, թե որտեղ են ավարտվում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանները»:
Նշենք, որ աջամետ կուսակցությունները կոչ են արել Ֆրանսիայի ու մի շարք այլ երկրների օրինակով ընդհանրապես արգելել հանրային վայրերում նիկաբ հագնելը:

7or.am