Աշխարհ

28.04.2017 12:35


Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում

Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։

2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը