Աշխարհ

28.04.2017 13:25


Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 11:21-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 28-ին՝ տեղեկական ժամանակով ժամը 10:46-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.940 և արևելյան երկայնության 45.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրանի Իսլամական Հանրապետություն, Խոյ քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք), օջախի 8 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Տեղական ժամանակով ժամը 10:40-ին երկրաշարժին նախորդել է 3.3 մագնիտուդով մեկ ցնցում:

Այս խորագրի վերջին նյութերը