Թուրքական օդուժի հարվածներից Իրաքում սպանվել են նաև Թուրքիայի «դաշնակից քրդեր»
Ապրիլի 27-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազույցում ցավակցություն է հայտնել թուրքական օդուժի գործողությունների արդյունքում սպանված քուրդ զինծառայողների համար: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ թուրքական օդուժը սխալմամբ է հարվածել քրդական ինքնավարության «Փեշմերգա» զորաջոկատների մարտիկներին: Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել էր «Փեշմերգայի» 5-6 զինծառայող:
Թուրքական կողմը նշում է, որ Իրաքի Սինջար լեռների շրջանում իրենց թիրախը եղել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Ավելացնենք, որ այդ հատվածում հիմնականում բնակվում են եզդիներ: PKK-ի ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել վերջիններիս «Իսլամական պետության» տիրապետությունից ազատելու գործում:
Թուրքիան Իրաքի տարածքում գործողություններ է իրականացնում տեղի քրդական ինքնավարության հետ համագործակցությամբ: Բարզանիական ուժերը, ի տարբերություն քրդական այլ կառույցների, Թուրքիայի հետ գրեթե դաշնակցային հարաբերություններ ունեն: Եվ ընդհակառակը՝ քրդական ինքնավարության ուժերը որպես հակառակորդ են դիտարկում քրդական մյուս կառույցներին՝ ի դեմս PKK-ի:
Ավելացնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը քննադատել էր Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունները: Ռուսաստանյան կողմը նշում է, որ «անթույլատրելի է առանց այդ պետությունների իշխանությունների համաձայնության որևէ գործողություն իրականացնելը»: