Աշխարհ

29.04.2017 10:05


Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնում է «Anadolu»–ն՝ Էրդողանի մամուլի գրասենյակին հղումով։

Նախագահները կհանդիպեն Սոչի քաղաքում։ Հայտնի է, որ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:

Ավելի վաղ Էրդողանը տեղեկացրել էր, որ, ամենայն հավանականությամբ, մայիսի 16-17-ին էլ կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի հետ կքննարկվի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը