Աշխարհ

29.04.2017 12:40


ԱՄՆ-ը սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին

ԱՄՆ-ը սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թևի՝ «YPG»-ի միջև ծավալված մարտերից անմիջապես հետո Միացյլան Նահանգները զրահամեքենաներ և կենդանի ուժ է ուղարկել Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիս:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։

Նշվում է, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները նպատակ ունեն կանխել թուրք-քրդական ուժերի հնարավոր ու հերթական բախումը: Ամերիկյան ուժերի տեղակայումից հետո թուրքական բանակը նոր ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին:

YPG-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ը զրահամեքենաներ է սկսել կենտրոնացնել Քոբանիից մինչև Քամիշլի հատվածի երկայնքով ու թուրքական կողմին նախազգուշացրել, որ եթե նորից հարձակողական գործողությունների դիմի, ապա ամերիկյան ուժերը կդադարեցնեն Ռաքքայի օպերացիան և կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին:

Այս խորագրի վերջին նյութերը