Լրահոս

16.03.2009 09:36


Երևանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

Երևանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

 

Մարտի 15-ին Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական Խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցերը։

«Հաշվի առնելով Երևան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում՝ այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահմանադրական կարգը վերականգնելու առանցքային փուլ»,-ասված է ՀԱԿ-ի գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Նիստում ընդունված որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նիստի մեկ այլ որոշմամբ՝ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը՝ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ։ Այդ կապակցությամբ կսկսվեն բանակցություններ։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը Ստեփան Դեմիրճյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը