Աշխարհ

29.04.2017 14:11


Հորդանանի ԱԳՆ. «Արաբների հետ խաղաղության մեջ ապրելու համար Իսրայելը պետք է հեռանա Պաղեստինից»

Հորդանանի ԱԳՆ. «Արաբների հետ խաղաղության մեջ ապրելու համար Իսրայելը պետք է հեռանա Պաղեստինից»

Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման աս–Սաֆադին ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է՝ արաբական երկրները երաշխավորում են Իսրայելի անվտանգությունը միայն այն դեպում, եթե հրեական պետությունը լքի Պաղեստինի տարածքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Որպեսզի Իսրայելը կարողանա արաբների հետ խաղաղության մեջ ապրել, պետք է լքի 1967–ին օկուպացրած տարածքները։ Եթե դա տեղի ունենա, արաբական երկրները կերաշխավորեն Իսրայելի անվտանգությունը»,–ասել է նա՝ ընդգծելով անկախ Պաղեստին պետության ձևավորման անհրաժեշտության մասին, որը կողք կողքի խաղաղ կապրեր Իսրայելի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Բենիամին Նեթանյահուն չեղարկել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ իր հանդիպումը Պաղեստինի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը