Աշխարհ

29.04.2017 14:30


Սթոլթենբերգը բացառել է ՆԱՏՕ–ի ներգրավումը ԿԺԴՀ–ի հետ հակամարտության կարգավորմանը

Սթոլթենբերգը բացառել է ՆԱՏՕ–ի ներգրավումը ԿԺԴՀ–ի հետ հակամարտության կարգավորմանը

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ներգրավվի Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է «Die Welt»–ը։

«Անցած շաբաթ ես շատ ժամեր եմ անցկացրել Սպիտակ տանը և կարող եմ հավաստիացնել, որ որևէ քննարկում չի եղել Հյուսիսային Կորեայի պահով ՆԱՏՕ–ի դերի մասին»,–ասել է նա՝ հավելելով, որ ԿԺԴՀ–ն իր քաղաքականությամբ ապակայունացնում է իրադրությունը տարածաշրջանում։

«ՆԱՏՕ–ն դատապարտում է Փհենյանի կողմից ՄԱԿ բանաձևերի աղաղակող և մշտական խախտումները»,–ամփոփել է Սթոլթենբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը