Բելառուսի ընդդիմության առաջնորդ Միկալայ Ստատկևիչը ձերբակալվել է վաղը՝ մայիսի 1-ին, մայրաքաղաք Մինսկում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Ձերբակալության փաստը հաստատել է Ստատկևիչի կինը՝ Մարինա Ադամովիչը: Նրա փոխանցմամբ, ամուսնու ձերբակալության դրդապատճառների մասին տեղեկություն չկա:
Ստատկևիչը 2010-ը թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնք, պաշտոնական արդյունքների համաձայն, շահել է երկիրը 1994 թվականից ղեկավարող ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան:
Ստատկևիչը 2010 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի լայնածավալ ցույցերից հետո մեղադրվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ և 5 տարի անցկացրել է բանտում:
Բելառուսի պետական անվտանգության ծառայությունը Ստատկևիչին այս տարվա մարտի 25-ին 3 օրով կալանավորել է՝ ասելով, որ նրան կասկածում են 2011 թվականին ահաբեկչական գրոհներ ծրագրելու մեջ:
Ձերբակալվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդը