Լուռու մարզում անչափահաս աղջիկը մեկ տարի շարունակ քրոջ ամուսնու կողմից բռնաբարվել է:
pastinfo-ի տեղեկություններով՝ երիտասարդը 2014 թվականի դեկտեմբերին ամուսնացել է անչափահասի քրոջ հետ, սակայն ամիսներ անց, երբ անչափահաս քենու հետ տանը միայնակ են եղել, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:
Այդ ժամանակ դեռևս 14 տարին չբոլորած աղջիկն իր համաձայնությունն է տվել, և նրանք սեռական հարաբերություն են ունեցել, սակայն օրեր անց, երբ երիտասարդը նրան առաջարկել է հետագայում էլ ինտիմ կապը պահել, անչափահաս աղջիկը մերժել է՝ ասելով, որ իրեն հաճելի չէ:
Մերժում ստանալով՝ երիտասարդը ցավագին է ընդունել և այդ պահից սկսած՝ դանակի սպառնալիքով անչափահասին հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, այլ կերպ ասած՝ բռնաբարել է աղջկան, իսկ եթե վերջինս հրաժարվել է, սպառնացել է սպանել նրա հարազատներին:
Մեկ տարուց ավելի քրոջ ամուսնու կողմից բռնաբարվելուց հետո անչափահասն, ի վերջո, այդ մասին բարձրաձայնել է. հայտնել է մորը, ապա՝ իրավապահներին:
Փաստի առիվ հարուցել է քրեական գործ և երիատասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Երիտասարդը մեկ այլ քրեական գործով պատիժ է կրում՝ օրինական ուժի մեջ մտած դատաճռով, և այդ պատճառով այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Անչափահաս քենուն պարբերաբար բռնաբարել է