Թուրքական թերթ. Թուրքիան քրդերի կողմից հարձակումների է ենթարկվում ԱՄՆ-ի զենքերով
Թուրքական «Yeni akit» թերթի կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը Սիրիայում ու Իրաքում և դրա շրջանակներում նահանգների կողմից քրդերին տրամադրվող տարբեր տեսակի զենք-զինամթերքին:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yeni akit»–ին հղումով, Թուրքիայում «Քրդստանի բանվորական կուսակցության» թևը համարվող Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժերին զենք տրամադրելը հակասում է ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակներին:
«ՆԱՏՕ-ի պայմանագրի առաջին կետում ասվում է, որ դաշինքի անդամները պետք է համախմբեն իրենց ջանքերը անդամ երկրների համատեղ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Իսկ ԱՄՆ-ը թույլ է տվել, որ PKK-ն տարածվի Սիրիայի տարածքի 1/5-ի վրա և Թուրքիայի համար մեծ սպառնալիք դառնա: Այն պարագայում, երբ դաշինքը պարտավորեցնում է օգնության հասնել հարձակման ենթարկված անդամին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան PKK-ի կողմից հարձակումների է ենթարկվում կրկին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի զենքերով»,- գրում է թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին տվել է 80 և 120մմ-անոցհրանոթներ, հրթիռներ, MK19 ականանետեր, Cabrine ve M16 հետևակային հրացաններ, Humwee ռազմական մեքենաներ, Cougar տեսակի զրահամեքենաներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Թուրքական թերթ. Թուրքիան քրդերի կողմից հարձակումների է ենթարկվում ԱՄՆ-ի զենքերով
Թուրքական «Yeni akit» թերթի կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվում քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակցությանը Սիրիայում ու Իրաքում և դրա շրջանակներում նահանգների կողմից քրդերին տրամադրվող տարբեր տեսակի զենք-զինամթերքին:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yeni akit»–ին հղումով, Թուրքիայում «Քրդստանի բանվորական կուսակցության» թևը համարվող Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցության» զինված ուժերին զենք տրամադրելը հակասում է ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակներին:
«ՆԱՏՕ-ի պայմանագրի առաջին կետում ասվում է, որ դաշինքի անդամները պետք է համախմբեն իրենց ջանքերը անդամ երկրների համատեղ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Իսկ ԱՄՆ-ը թույլ է տվել, որ PKK-ն տարածվի Սիրիայի տարածքի 1/5-ի վրա և Թուրքիայի համար մեծ սպառնալիք դառնա: Այն պարագայում, երբ դաշինքը պարտավորեցնում է օգնության հասնել հարձակման ենթարկված անդամին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան PKK-ի կողմից հարձակումների է ենթարկվում կրկին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի զենքերով»,- գրում է թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին տվել է 80 և 120մմ-անոց հրանոթներ, հրթիռներ, MK19 ականանետեր, Cabrine ve M16 հետևակային հրացաններ, Humwee ռազմական մեքենաներ, Cougar տեսակի զրահամեքենաներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր: