Աշխարհ

01.05.2017 18:04


Էրդողանը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ անել Թուրքիայում

Էրդողանը հնդիկ գործարարներին հրավիրել է ներդրումներ անել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարել Հնդկաստան։ Թուրքական «Haberaktuel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Էրդողանը մանակցել է Թուրքիա-Հնդկաստան գործարար ֆորումին. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Էրդողանը ելույթի ժամանակ հնդկական ընկերությունների համար խոստացել է այնպիսի պայմաններ ապահովել, որոնք կհեշտացնեն ներդրումային գործընթացը։

«Պատրաստ ենք ամեն տեսակ հեշտացված պայմաններ ապահովել այն հնդկական ընկերությունների համար, որոնք կցանկանան ներդրումներ անել Թուրքիայում»։

Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ, և կարևորել է փոխադարձ ներդրումների ավելացումը:

Այնուհետև նա ներկայացրել է Թուրքիայի տնտեսության առավելություններն ու գրավիչ կողմերը՝ մասնավորապես, նշելով, որ երկիրն ունի երիտասարդ և բարձր որակավորում ստացած աշխատուժ ու զարգացած ենթակառուցվածքներ, որոնց շնորհիվ դարձել է «տարածաշրջանի և աշխարհի կարևոր խաղացողներից մեկը»։

Այս խորագրի վերջին նյութերը