Աշխարհ

01.05.2017 14:40


Լե Պենն այլընտրանք է առաջարկել Եվրամիությանը

Լե Պենն այլընտրանք է առաջարկել Եվրամիությանը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը «Europe 1»–ի եթերում Եվրոպայի երկրների համագործակցության նոր ձևաչափ է առաջարկել Եվրամիության փոխարեն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ես եվրոպացի եմ, բայց չեմ ուզում քաղաքական այդպիսի կառույց, որը կոչվում է Եվրամիություն, և որն ամբողջովին շեղվել է իր ուղղությունից։ Այդ դեպքում միգուցե գտնենք նրան ա՞յլ անվանում... օրինակ՝ եվրոպական դաշինք, որը հնարավորություն կտա երկրներին միավորվել այնպիսի նախագծերի շուրջ, որոնք չեն հակասում նրանց ազգային շահերին. Եվրամիության հիմնական խնդիրն այն է, որ այն միանգամայն տոտալիտար է դարձել», –հայտարարել է Լե Պենը՝ հավելելով, որ ԵՄ անդամ շատ երկրներ տառապում են Բրյուսելի քաղաքականության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը