Թուրքիան զինտեխնիկա է փոխադրել թուրք-սիրիական սահման
Ապրիլի 29-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Քիլիս քաղաքում տեղակայված ստորաբաժանումներից զինտեխնիկա է տեղափոխել անմիջապես թուրք-սիրիական սահման Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկների դեմ պայքարելու համար: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Մասնավորապես թուրք-սիրիական սահման են տեղափոխվել հաուբիցներ և նռնականետներ: Թուրքական կողմի պնդմամբ՝ դա արվել է «Սիրիայի քրդերի կողմից Թուրքիայի սահմանի վրա հարձակումները կանխելու համար»:
Ապրիլի 26-ից Թուրքիայի զինուժը պարբերաբար հրետակոծում է Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները:
Ապրիլի 26-ին YPG-ն հայտնել են, որ քուրդ ուժայինները թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել: Թուրքական կողմը ևս հաստատել է տանկերի խոցման փաստը, սակայն նշել է, որ միջադեպի արդյունքում թուրքական զինուժը անձնակազմի շրջանում կորուստներ չունի:
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, թուրքական «Հյուրիեթ» պարբեկանը հայտնել էր, որ Թուրքիան մտադիր է նոր գործողություններ սկսել Սիրիայի տարածքում՝ արդեն ուղղակիորեն քրդական ուժերի դեմ: