Աշխարհ

01.05.2017 18:39


Ծնողները 30 տարի փակի տակ են պահել իրենց դիվահար որդուն

Ծնողները 30 տարի փակի տակ են պահել իրենց դիվահար որդուն

Չինաստանում ամուսնական զույգը 30 տարի փակի տակ է պահել իրենց որդուն, քանի որ կարծել են, որ մանուկ հասակում նրա մեջ չար ոգիներ են մտել։

39-ամյա տղամարդը մեծացել է պատուհաններին ճաղավանդակներով սենյակում։ Այս մասին հայտնում է «South China Morning Post»-ը։

Նրա ծնողների խոսքով՝ վեց տարեկանում երեխան փախել է տնից, ինչից հետո անծանոթը նրան տարել է մի տուն, որտեղ այն ժամանակ չար ոգիներից ազատելու ծիսակատարություններ էին կատարվում։

Տուն վերադառնալուց հետո երեխան սկսել է պարբերաբար փախչել և հարևաններից ուտելիք գողանալ։ Այդ պատճառով ծնողները որոշել են տղային փակի տակ պահել։

Մայրն ասել է, որ ամուսնու հետ իրենք հոգում էին երեխայի ամենօրյա կարիքները։

Այժմ դիտարկվում է արդեն հասուն տղամարդուն հոգեբուժարան տեղափոխելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը